1
0
mirror of https://github.com/arsenetar/dupeguru.git synced 2024-11-16 12:19:03 +00:00
dupeguru/help/hy/preferences.rst
2012-01-06 15:40:21 -05:00

64 lines
16 KiB
ReStructuredText
Executable File
Raw Blame History

This file contains ambiguous Unicode characters

This file contains Unicode characters that might be confused with other characters. If you think that this is intentional, you can safely ignore this warning. Use the Escape button to reveal them.

Կարգավորումներ
================
.. only:: edition_se
**Ստուգելու տեսակը.** Այս ընտրանքը որոշում է, թե ֆայլերի որ ասպեկտը կհամեմատվի կրկնօրինակված ստուգման հետ: Եթե Դուք ընտրեք **Ֆայլի անունը**, ապա dupeGuru-ն կհամեմատի յուրաքանչյուրը բառ-առ-բառ և կախված է հետևյալ այլ ընտրանքներից, այն կորոշի արդյոք բավական են համընկնող բառերը դիտելու համար 2 ֆայլերի կրկնօրինակները: Եթե ընտրեք միայն **Բովանդակությունը**, ապա նույնատիպ ֆայլերը նույն բովանդակությամբ կհամընկնեն:
**Թղթապանակներ.** ստուգելու հատուկ տեսակ է: Երբ ընտրեք սա, dupeGuru-ն կստուգի կրկնօրինակ *թղթապանակները*՝ կրկնօրինակ ֆայլերի փոխարեն: Որոշելու համար արդյոք անկախ երկու թղթապանակները կրկնօրինակ են, կստուգվեն թղթապանակների ամբողջ պարունակությունը և եթե **բոլոր** ֆայլերի բովանդակությունը համընկնի, ապա թղթապանակները կորոշվեն որպես կրկնօրինակներ:
**Ֆիլտրի խստությունը.** Եթե Դուք ընտրեք **Ֆայլի անունը** ստուգելու տեսակը, այս ընտրանքը կորոշի, թե ինչքանով նման պետք է լինեն ֆայլերի անունները, որ dupeGuru-ն ճանաչի դրանք որպես կրկնօրինակներ: Եթե ֆիլտրը առավել խիստ է, օրինակ՝ 80, ապա դա նշանակում է, որ երկու ֆայլերի անունների բառերի 80%-ը պետք է համընկնի: Որոշելու համար համընկնման տոկոսը, dupeGuru-ն նախ հաշվում է բառերի ընդհանուր քիանակը **երկու** ֆայլերի անուններում, ապա հաշվում է համընկնումների քանակը (ամեն բառ համընկնում է 2-ի հաշվին) և բաժանում ընդհանուր գտնված բառերի համընկնումների միջև: Եթե արդյունքը բարձր է կամ հավասար ֆիլտրի խստությանը, ապա մենք ունեք կրկնօրինակի համընկնում: Օրինակ՝ "a b c d" և "c d e" ունեն համընկնման տոկոս, որը հավասար է 57-ի (4 բառ են համընկնում, 7 ընդհանուր բառից):
.. only:: edition_me
**Ստուգելու եղանակը.** Այս ընտրանքը որոշում է, թե որ ասպեկտն է ֆայլերի՝ համեմատելի կրկնօրինակման ստուգմանը: Կրկնօրինակների ստուգման բնույթը փոխվում է մեծապես կախված, թե ինչի եք ընտրում այս ընտրանքը:
* **Ֆայլի անունը.** Ցանկացած երգ ունի իր ֆայլի անվան մասնատումը բառերի և ապա ամեն բառ կհամեմատվի՝ հաշվելու համար համընկնման տոկոսը: Եթե այս տոկոսը ավելի բարձր է կամ հավասար **Ֆիլտրի խստությանը** (նայել՝ մանրամասների համար), dupeGuru-ն կդիտարկի երկու երգերը որպես կրկնօրինակներ:
* **Ֆայլի անունը - Դաշտերը.** Ինչպես օրինակ **Ֆայլի անունը**, բացառում է, որ մեկ ֆայլի անունը բաժանվի բառերի, այս բառերը ապա կխմբավորվեն դաշտերում: Դաշտերի բաժանիչը " - " է: Համընկնման վերջնական տոկոսը կլինի համընկնման ցածրագույն տոկոսը դաշտերի միջև: Այսպիսով, "Կատարողը - Վերնագիրը" և "Կատարողը - Այլ վերնագիրը" կունենա համընկման տոկոս՝ 50 (**Ֆայլի անունը** ստուգմամբ, կլինի 75).
* **Ֆայլի անունը - Դաշտերը (անկարգ).** Ինչպես օրինակ **Ֆայլի անունը - Դաշտերը** բացառությամբ, որ դաշտի կարգը չի համընկնում: Օրինակ՝ "Կատարողը - Վերնագիրը" և "Վերնագիրը - Կատարողը" կունենան համընկնման 100 տոկոս՝ 0-ի փոխարեն:
* **Կցապիտակներ.** Այս եղանակը կարդում է յուրաքանչյուր երգի կցապիտակները (մետատվյալները) և համեմատում է նրանց դաշտերը: Այս եղանակը, ինչպես օրինակ **Ֆայլի անունը - Դաշտերը** դիտարկում են համընկնման ցածրագույն դաշտը՝ համեմատման վերջնական տոկոսից:
* **Պարունակությունը.** Ստուգման այս եղանակը օգտագործում են երգերի բովանդակությունը՝ որոշելու համար, թե որն են կրկնօրինակները: 2 երգերը համընկնեցնելու համար այս եղանակով, դրանք պետք է ունենան **բացառապես նույն բովանդակությունը**:
* **Ձայնի բովանդակությունը.** Նույնն են բովանդակությամբ, բայց միայն ձայնի պարունակությունն է համեմատելի (առանց մետատվյալների):
**Ֆիլտրի խստությունը.** Եթե ընտրում եք ֆայլի անունը կամ կցապիտակը՝ հիմնված ստուգման եղանակի վրա, ապա այս ընտրանքը որոշում է, թե ինչքան են նման երկու ֆայլի անունները/կցապիտակները պետք է լինեն dupeGuru-ի կողմից դիտարկվող կրկնօրինակներ: Եթե ֆիլտրի խստությունը օրինակի համար 80 է, դա նշանակում է, որ երկու ֆայլի անունների բառերի համընկնումը 80% է: Որոշելու համար համընկնման տոկոսը, dupeGuru-ն առաջին հաշվով որոշում է **երկու** ֆայլի անունների առաջին հաշվարկի ընդհանուր քանակը, ապա համընկնող բառերի համընկնման քանակը (բոլոր բառերը համընկնում են 2-ի) և ապա բաժանել համընկնող բառերի թիվը ընդհանուր բառերի թվին: Եթե արդյունքը բարձր է կամ հավասար ֆիլտրի խստությանը, ապա մենք ունենք կրկնօրինակի համընկնում: Օրինակ՝ "a b c d" և "c d e" ունի համընկնման 57 տոկոս (4 բառերի համընկնում, 7 ընդամենը բառեր):
**Ստուգվող կցապիտակները.** Երբ օգտագործվում է **Կցապիտակներ** ստուգելու եղանակը, կարող եք ընտրել կցապիտակներ, որոնք կօգտագործվեն համեմատման համար:
.. only:: edition_se or edition_me
**Բառի կշիռը.** Եթե ընտրում եք **Ֆայլի անունը** ստուգելու եղանակը, ապա այս ընտրանքը որոշակիորեն փոխում է համընկնման տոկոսը հաշվելու եղանակը: Բառի կշռմամբ կրկնօրինակի քանակի փոխարենը 1 նշանակությունը ունենալու համար, ամեն բառը ունի հավասարազոր նշանակություն՝ առկա գրանշանների թվին: Բառի կշռմամբ, "ab cde fghi" և "ab cde fghij" կունենա համընկնման տոկոս՝ 53% (19 ընդամենը գրանշաններ, 10 գրանշանների համընկնում (4-ը "ab"-ի և 6-ը "cde"-ի համար)):
**Նմանատիպ բառերի համընկնում.** Եթե միացնեք այս ընտրանքը, նմանատիպ բառերը կհաշվեն որպես համընկնումներ: Օրինակ՝ "Սպիտակ շրջանակ" և "Սպիտակ շրջանակ" ունի համընկնման % հավասարազոր 100-ի՝ 66-ի փոխարեն, եթե ընտրանքը միացված է: **Զգուշացում.** Այս ընտրանքը զգուշությամբ օգտագործեք: Հավանական է ստացված տվյալների մեծ մասը կեղծ լինեն: Այնուհանդերձ, այն կօգնի Ձեզ գտնելու կրկնօրինակներ, որոնք այլ ճանապարհով հնարավոր չի եղել գտնել: Ստուգելու ընթացքը նաև նշանակալի դանդաղ է, եթե այս ընտրանքը միացված է:
.. only:: edition_pe
**Ստուգելու եղանակը.** Այս ընտրանքը որոշում է ստուգելու եղանակը, որը կկիրառվի նկարների նկատմամբ: **Պարունակությունը** ստուգելու եղանակը համեմատում է ակտուալ նկարների բովանդակությունը ոչ ճշգրիտ եղանակով (հնարավորություն տալով գտնելու ոչ միայն անմիջապես կրկնօրինակները, այլ նաև նմանատիպ այլ ֆայլերը): **EXIF Timestamp** ստուգելու եղանակը նայում է նկարի EXIF մետատվյալը (եթե այն կա) և համընկնող նկարները, որոնք որ նույնն են: Սա ավելի արագ է, քան բովանդակությամբ ստուգելը: **Զգուշացում.** Փոփոխված նկարները սովորաբար պահում են նույն EXIF timestamp-ը, ուստի նախ նայեք արդյունքները, ապա գործեք:
**Ֆիլտրի խստությունը.** *Ստուգում է միայն բովանդակությունը:* Այս ընտարնքի բարձրագույն նիշը, բնորոշում է ֆիլտրի "խստությունը" (Այլ կերպ ասաց, արդյունքը ավելի քիչ է լինում): Նույն որակի նկարներից շատերը երբեմն համընկնում են 100%-ով՝ անգամ եթե տեսակը ուրիշ է (PNG և JPG օրինակի համար): Այնուհանդերձ, եթե ցանկանում եք, որ PNG-ն համապատասխանի ցածր որակի JPG-ին, պետք է նշեք ֆիլտրի խստությունը 100-ից ցածր: Ծրագրայինը 95 է:
**Տարբեր չափերով նկարների համապատասխանեցում.** Եթե ընտրեք սա, տարբեր չափերի նկարները կթույլատրվեն կրկնօրինակվող նույն խմբում:
**Կարող է ուղղել ֆայլի տեսակը.** Եթե ընտրում եք այս վանդակը, ապա կրկնօրինակվող խմբերը կթույլատրվեն ունենալու տարբեր ընդլայնումներ: Եթե չընտրեք, ապա դրանք չեն լինի!
**Անտեսել կրկնօրինակների հղումը նույն ֆայլին file:** Եթե այս ընտրանքը միացված է, dupeGuru-ն կստուգի կրկնօրինակները՝ տեսնելու համար արդյոք դրանք հղվում են նույնին `inode <http://en.wikipedia.org/wiki/Inode>`_: Եթե այո, ապա դրանք չեն որոշվի որպես կրկնօրինակ: (Միայն OS X և Linux-ում)
**Ֆիլտրելիս օգտագործել կանոնավոր սահմանումներ.** Եթե ընտրեք սա, ապա ֆիլտրման հնարավորությունը կդիմի ֆիլտրման հերթին, ինչպես որ **կանոնավոր սահմանում**: Դրա բացատրությունը դուրս կգա այս փաստաթղթի շրջանակից: Ավելին կարող եք կարդալ այստեղ՝ `regular-expressions.info <http://www.regular-expressions.info>`_:
**Ջնջել դատարկ թղթապանակները ջնջելուց կամ տեղափոխելուց.** Երբ այս ընտրանքը միացված է, թղթապանակները կջնջվեն, երբ որ ֆայլը ջնջվի կամ տեղափոխվի և թղթապանակը դատարկ լինի:
**Պատճենել և տեղափոխել.** Որոշում է, թե Պատճենելու և Տեղափոխելու գործողությունները (գործողություն ընտրացանկից):
* **Տեղադրությունից աջ.** Բոլոր ֆայլերը կուղարկվեն ընտրված տեղ՝ առանց փորձելու վերստեղծելու աղբյուրի ճանապարհը բոլորի համար:
* **Վերստեղծել հարաբերական ճանապարհը.** Աղբյուր ֆայլի ճանապարհը կվերստեղծվի նշանակված թղթապանակում՝ խորքայինից մեկ աստիճան վեր՝ Թղթապանակներ վահանակից: Օրինակ՝ եթե ավելացնեք``/Users/foobar/SomeFolder`` Թղթապանակներ վահանակ և տեղափոխեք ``/Users/foobar/SomeFolder/SubFolder/SomeFile.ext`` նշանակության թղթապանակ ``/Users/foobar/MyDestination``, ֆայլի վերջնական տեղավորությունը կլինի ``/Users/foobar/MyDestination/SubFolder`` (``SomeFolder`` բաժանվել է աղբյուր ճանապարհից վերջնական տեղադրությունում):
* **Վերստեղծել հարաբերական ճանապարհը.** Աղբյուր ֆայլի ճանապարհը կվերստեղծվի նշանակված թղթապանակում՝ իր հարթությունում: Օրինակ՝ եթե տեղափոխեք ``/Users/foobar/SomeFolder/SubFolder/SomeFile.ext`` նշանակության թղթապանակ ``/Users/foobar/MyDestination``, ֆայլի վերջնական տեղավորությունը կլինի ``/Users/foobar/MyDestination/Users/foobar/SomeFolder/SubFolder``:
Ամեն դեպքում, dupeGuru լավ է հարթում անունների կոնֆլիկտը՝ նախապատրաստելով նշանակության ֆայլի անվան թիվը՝ եթե ֆայլը արդեն առկա է նշված տեղում:
**Ընտրված հրամանը.** Այս կարգավորումը որոշում է հրամանը, որը կկանչվի "Կանչել Ընտրված հրամանը" գործողությամբ: Կարող եք կանչել ցանկացած արտաքին ծրագիր՝ այս գործողությամբ: Սա կարող է օգտակար լինել եթե օրինակ փոխարենը ունեք տվյալների փոխանցման լավ ծրագիր:
Հրամանի տեսակը նույնն է, ինչ Դուք կգրեք Հրամանի տողում, բացառությամբ որտեղ կան 2 լրացումներ. **%d** և **%r**: Այս լրացումները կվերագրվեն ընտրված զոհի (%d) ճանապարհով և ընտրված զոհի հղման ֆայլով (%r):
Եթե կատարելի ֆայլի ճանապարհը պարունակում է բացատներ, ապա պետք է փակեք այն "" չակերտներով: Նաև պետք է փակեք լրացումները չակերտներով, որովհետև շատ հնարավոր է, որ զոհի ճանապարհները և հղումները կպարունակեն բացատներ: Ահա ընտրված հրամանի օրինակ՝ ::
"C:\Program Files\SuperDiffProg\SuperDiffProg.exe" "%d" "%r"